Երևանում հունիսի 18-ին ավարտվեց խորհրդարանի հեռացող կազմի վերջին քառօրյայի աշխատանքը։

«Ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը հայտարարում եմ փակված»,– հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նիստի ավարտին հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը: Դահլիճում ներկա էին միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը Ազգային ժողովի՝ հունիսին 16-ին մեկնարկած քառօրյային չի մասնակցել: