ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի26-ի Թիվ N 1/428 Ա որոշմամբ գրանցվել է «ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը:
«ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն իրականացվելու է 2026 թվականի հունիսի22-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի22-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն թողարկման նպատակով Էվոկաբանկ ԲԲԸ-ումբացված 1660030016400900հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար:
Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ կայքից, իսկ թղթային տարբերակները` այցելելով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ Վազգեն Սարգսյան 10 հասցեով:
Պարտատոմսերի էական պայմանները
ԴԱՍԸ | Անվանական արժեկտրոնային |
ԱՄՏԾ | AMAGRTB22KT8 |
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ | 100,000 ՀՀ դրամ |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ | 400,000,000 ՀՀ դրամ |
ՔԱՆԱԿԸ | 4,000 հատ |
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ | 36ամիս |
ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ | 22/06/2026 |
ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ | 22/06/2029 |
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ | 12․25% |
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ | 6ամիս պարբերականությամբ |
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ | «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ |





























