Այս պահին եկել են ինձ ձերբակալելու։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Նա, մասնվորապես, նշել է. «Արյունռուշտ հայադավը շարունակում է իր ստորությունները։ Այ երկոտանի հրեշ, միեւնույն է դու պատասխան ես տալու քո իշխանությունը պահելու համար Արցախն ու հազարավոր զինվորներին գլխատելու, մեր պետության արժանապատվության վրա քո եւ թշնամու ոտքերը մաքրելու համար։ Հիշի՛ր…»։
Ռուբեն Հակոբյանի դուստրը՝ Անի Հակոբյանը, տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ձերբակալում հորը:
Հիշեցնենք, որ 2025–ի աշնանը Ռուբեն Հակոբյանը կալանավորվել էր «իշխանությունը զավթելու կոչի համար», սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել։





























