ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին հայտնել է, որ համաշխարհային բոլոր առաջնորդներից ամենից շատ հիանում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինով և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիով։

Նա Չինաստանի նախագահին անվանել է «գործարար մարդ», իսկ Հնդկաստանի վարչապետին՝ «ամուր ընկույզ»։

Միևնույն ժամանակ, Թրամփը չի ցանկացել դատել, թե աշխարհի երկրների առաջնորդներից ում է համարում ամենաթույլը։

Նա նաև հերթական անգամ ափսոսանք է հայտնել Ռուսաստանի՝ G8-ից դուրս մնալու և G7 ձևաչափին վերադարձի կապակցությամբ։