ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանց Միացյալ Նահանգների Իսրայելը կարող էր ոչնչացվել։

Նա ընդգծել է, որ հենց ԱՄՆ-ն է օժտված անհրաժեշտ սպառազինությամբ և ռազմական հնարավորություններով, ներառյալ՝ B-2 ռազմավարական ռմբակոծիչները։

Մեկնաբանելով հարաբերությունները Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ Թրամփը նշել է, որ դրանք մնում են լավ, սակայն հավելել է, որ Վաշինգտոնին երբեմն ստիպված է լինում «նրան պահել առողջ տրամաբանության շրջանակում»։