Շվեյցարիան հաստատել է, որ շարունակում է Բյուրգենշտոկում հարթակ տրամադրել ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող գաղտնի բանակցությունների համար՝ նշելով, որ կողմերի միջև փոխըմբռնման հուշագրի իրագործման համար ապահովում է «զուսպ և հուսալի միջավայր»։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ երկիրը հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ՝ ապահովելով գործընթացի կազմակերպչական և դիվանագիտական պայմանները, սակայն, հավատարիմ մնալով գաղտնիության ռեժիմին, որևէ մանրամասն չի հայտնում մասնակիցների կազմի կամ քննարկումների բովանդակության մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բյուրգենշտոկն ընտրվել է որպես ամերիկա-իրանական հուշագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների առաջին փուլերի իրականացման վայր, ինչից հետո պետք է մեկնարկեն դրանց կատարմանն ուղղված տեխնիկական բանակցությունները։



























