Բյուրգենշտոկում ընթացող բանակցություններում Իրանի և ԱՄՆ-ի միջնորդները կներկայացնեն 18 ժամ տևած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների տեքստը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։
«Տեքստը կհրապարակվի երկու միջնորդների՝ Կատարի և Պակիստանի կողմից, և դրանում կարտացոլվեն իմ նշած հիմնական կետերը։ Այն կներկայացվի որպես 18 ժամվա ընթացքում ձեռք բերված համաձայնությունների փաստաթուղթ»,- Բաղայիի խոսքերն է մեջբերել «Tasnim» լրատվական գործակալությունը։
Նա նաև նշել է, որ իրանական նավթի վաճառքի արտոնագրերի տրամադրումն ու Իրանի սառեցված ակտիվների ապաշրջափակումը ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններին անցնելու գլխավոր պայմաններն են։





























