Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) որոշել է Վրաստանին շուրջ 75,3 մլն դոլար հատկացնել: Այս որոշումը կայացվել է ծրագրի չորրորդ դիտարկման ժամանակ, որն ամբողջությամբ գնահատվում է 1,2 մլրդ դոլար: Ծրագիրը նախատեսված է իրականացնել մինչ 2011 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածը:
ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Տակատոշի Կատոյի խոսքով, վրացական տնտեսությունը ցույց է տալիս վերականգնման նշաններ, թեեւ արտահանման շուկայի աճի պայմաններում, ներքին միջավայրը մնացել է թույլ: Միեւնույն ժամանակ «Кавказ-пресс»-ը հաղորդում է, որ ներքին վարկային պայմանները թույլ են, ինչի պատճառով Վրաաստանի տնտեսության համար ռիսկերը դեռեւս պահպանվում են:
Հիշեցնենք, որ 2008 թվականի սեպտեմբերին, ԱՄՀ-ը Վրաստանի համար հաստատել էր 18 ամսյա տեւողությամբ 750 մլն դոլարի պահուստային վարկավորման ծրագիր: Ամեն հաջորդ տրանշի տրամադրումը կախված է նրանից, թե Թբիլիսին ինչպես է կատարում իր առջեւ դրված պայմանները: Բացի Վրաստանից, ԱՄՀ-ն գումար է տրամադրվում նաեւ Արեւելյան Եվրոպային, այդ թվում՝ Ուկրաինային եւ Լատվիային:



























