Թուրքիայի կառավարական պաշտոնաթերթը հայտնել է, որ փոխադարձաբար հանվում են Թուրքիայի եւ Տաջիկստանի միջեւ մուտքի վիզաները։ Որոշման հիմքը եղել է 2009 թվականին Դուշանբեում Թուրքիայի եւ Տաջիկստանի միջեւ ստորագրված համաձայնագիրը։
NEWS.am-ը հիշեցնում է, որ այս տարվա մեջ Թուրքիան փոխադարձաբար վերացրել էր մուտքի վիզաները՝ Սիրիայի, Լիբիայի, Հորդանանի, Ալբանիայի հետ: Ընթանում են բանակցություններ նաեւ Ադրբեջանի հետ՝ մուտքի վիզաները փոխադարձաբար վերացնելու շուրջ:




























