Ռուսաստանը շարունակում է աջակցել Կովկասում ներկայիս ստաուս-քվոյի  պահպանմանը, այդ թվում նաև այն բանի համար, որպեսզի հանգիստ անցկացնի Օլիմպիական խաղերը Սոչիում, ինչպես նաև թույլ չտա երրորդ ուժի  ներկայությունը Կովկասում և սահմանափակի արդեն իսկ  ԱՄՆ-ի ներկայությունը:  Այսպիսի տեսակետ է հայտնել  1news.az-ին տված հարցազրույցում  ռուս հայտնի լրագրող և քաղաքագետ, ՄՊՀ –ի Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովը:

«Պուտինը նույնպես  չի կարող չմտածել մոտավորապես այսպես. Ղարաբաղի հիմնախնդիր, ստաուս-քվո և  անվերջ բանակցություններ: Ամեն ինչ, բացի պատերազմից:  Եթե ինչ-ինչ պատճառով  սկսվի նոր  լուրջ հակամարտություն, ապա Ռուսաստանն  ամեն դեպքում  կլինի Հայաստանի կողմնակիցը:  Այսպիսին է իրողությունը: Հետևաբար`մշտական և անվերջ բանակցություններ», - նկատել է նա:

Տրետյակովի կարծիքով` Հարավային Կովկասի նկատմամբ վերահսկողության համար պայքարը շարունակվում է, Աֆրիկայի հյուսիսում տեղի ունեցած իրադարձությունները փոքր- ինչ թուլացրել էին այն, բայց ոչ ավելի: Հիմնական հարցերն են`  Իրանը և ԱՄՆ-ի վերահսկողությունը Կովկասի նկատմամբ: Ինչ և երբ  կսկսեն անել ամերիկացիները , քաղաքագետի կարծիքով, ոչ ոք չի կարող կանխատեսել: ԱՄՆ կարող է սկսել ինչ ասես, եթե դա իրենց համար  կհամարեն ձեռնտու և կորոշեն, որ  տարածաշրջանում և աշխարհում  ուժերի հավասարակշռությունը ապահովում է իրենց անպատժելիությունը:

Մեկնաբանելով  Անակարայի հետ հարաբերություններում  ռուսական քաղաքականությունը, Տրետյակովը նկատեց,  որ  քանի դեռ Անկարայի աճող  գործունեությունը  հիմնականում  նպատակաուղղված կլինի  Ռուսաստանի անմիջական տարածաշրջանային  հետաքրքրություններից դուրս, այսինքն` ոչ  Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, այդ հարաբերությունները կլինեն  այնպիսին, ինչպիսին այժմ են `ռացիոնալ և պրագմատիկ:

Այլ ուղղություններում Թուրքիային պետք է զսպեն նրանք, ում դա վերաբերում է: Ռուսաստանին դա չի վերաբերում: