Իրանին առնչվող հաքերները հուլիսին իրականացրել են աննախադեպ կիբերհարձակում բրիտանական էլեկտրակայանի վրա, որի հետևանքով օբյեկտը չորս օր չի գործել։
Ինչպես գրում է բրիտանական The Telegraph թերթը, հարձակումը տեղի է ունեցել միաժամանակ ԱՄՆ-ում ջրամատակարարման օբյեկտների դեմ իրականացված մի շարք կիբերհարձակումների հետ։ Հարձակումների հետևանքով տուժել են 12 նահանգների համակարգեր, ինչը մտահոգություն է առաջացրել Սպիտակ տանը։
Պարբերականի տվյալներով, հարձակման ենթարկված բրիտանական էլեկտրակայանը համեմատաբար փոքր է եղել։ Մեծ Բրիտանիայում գործում են նմանատիպ տասնյակ օբյեկտներ, որոնցից շատերը օգտագործվում են միայն ժամանակ առ ժամանակ։
Երկրի կառավարությունը չի բացահայտել էլեկտրակայանի անունը՝ հղում անելով անվտանգության նկատառումներին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում խոշոր կիբերհարձակումները հանգեցրել էին Ազգային առողջապահական ծառայության համակարգերի աշխատանքի խափանումների, արգելափակել էին դպրոցների հասանելիությունը ՏՏ ծառայություններ և խաթարել արդյունաբերական ձեռնարկությունների, այդ թվում՝ Jaguar Land Rover-ի օբյեկտների աշխատանքը։




























