Այսօր մեր բանակը դինամիկ կերպով զարգանում է, բայց ոչ առանց պրոբլեմների, ինքնասպանությունների, ինքնասպանությունների հասցնելու դեպքերը, սպանությունները, տարբեր պատճառներով մեր զինվորների մահերը խորապես մտահոգում են կառավարությանը։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս իր  ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Այս խնդիրները հասցրելու մեր ջանքերը չեն դադարելու և մենք արդեն կոնկրետ ծրագրեր ենք նախանշում, թե ինչպես պետք է լուծենք այդ խնդիրը, միևնույն ժամանակ հասկանալով, որ դա որոշակի կապվածություն ունի նաև արտաքին միջավայրի փոփոխության հետ։ Ես համոզված եմ հարց ու պատասխանի ընթացքում այս թեմային ավելի մանրամասն անդրադառնալու առիթ կլինի։

Թեմայի հետ առնչվելիս պարզապես չեմ կարող չնկատել ևս մի հանգամանք, որ բանակում առկա պրոբլեմների մի զգալի հատվածը բանակում ոչ թե ծագում է, այլ խտանում և դրսևորվում է, և հանրային, սոցիալ-քաղաքական, կրթական, մշակութային խորը վերափոխումները բանակում խնդիրների հասցեագրման գործընթացի կարևոր մաս են։