Իրանի շուրջ հակամարտության սկզբից ի վեր Հորմուզի նեղուցի շրջանում 68 նավերի վրա իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 19 ծովային։ Այս մասին հաղորդում է Միջազգային ծովային կազմակերպությունը։

Հաղորդվում է նաև 35 վիրավորի և մեկ անհետ կորածի մասին։

Անդամ պետությունների և ոլորտի ներկայացուցիչների հետ համակարգմամբ Կազմակերպությունը մշակել է տարածաշրջանից մոտ 6000 ծովայինների տարհանման ծրագիր։ Ներկայումս ծրագրի իրականացումը կասեցված է։