Իրաքը ձգտում է միջնորդ հանդես գալ Իրանի և ԱՄՆ-ի միջև և օգնել կողմերին երկխոսություն հաստատել, Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրաքի վարչապետի անվտանգության հարցերով խորհրդական Քասեմ ալ-Արաջին։
«Իրաքը լավ հարաբերություններ ունի թե՛ Իրանի, թե՛ ԱՄՆ-ի հետ, և մենք ձգտում ենք լինել հաղորդակցության կամուրջ, որպեսզի հասնենք համաձայնության, որը կապահովի ողջ տարածաշրջանի իրավունքները», — ասել է նա։
Ըստ Ալ-Արաջիի, Իրանը նույնպես ընդգծել է Իրաքի տարածքից ծայրահեղական խմբավորումների վերացման անհրաժեշտությունը։




























