Հայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին պատվիրատուն։ Այդ մասին հաղորդում է Indian Defence Research Wing-ը (IDRW)։
Նշվում է, որ Երևանը նախկինում արդեն գնել է 75 կմ կրակային հեռահարությամբ Pinaka հրթիռներ։
Հրթիռի սերիական արտադրությունը կսկսվի 2027 թվականի կեսերին՝ փորձարկումներն ավարտելուց հետո։




























