Մենք այսօր շատ յուրօրինակ, ես կասեի անգամ շատ աննախադեպ հուշագիր ենք ստորագրում, հուշագիր Հայ ազգային կոնգրեսի և Հայաստան-Իրան ստրատեգիական կամ ռազմավարական համագործակցության հիմնադրամի միջև։ Այս մասին, այսօր՝ սպտեմբերի 1–ին, «ՀՀ-Իրան ռազմավարական կենտրոն»-ի և ՀԱԿ-ի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման ասուլիսի ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Իրանի հետ պատմական, մշակութային, տնտեսական և քաղաքական հարաբերությունները, առանց չափազանցության, հազարավոր տարիների ընթացք ունեն։ Հայ և իրանցի ժողովուրդները ոչ միայն բարեկամ, այլ նաև եղբայրական ժողովուրդներ են։ Անկախությունից ի վեր Իրանը բավականին մեծ դեր է խաղացել Հայաստանի անկախությանը, դրա ամրապնդմանը նպաստելու գործում։ Այդ տարիներին առաջին անգամ մենք դուրս եկանք սալինյան երկաթև վարագույրի կապանքներից, կառուցեցինք կամուրջ, որը այսօր կապում է Հայաստանը Իրանի հետ և սկսեցինք մի համագործակցություն, որը շահավետ է և Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համար։

Իրանի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում ի սկզբանե եղել է շատ հավասարակշռված, Իրանը ձգտել է հարևանների միջև խաղաղություն հաստատելուն, եղել է անկեղծ դիրքորոշում, և Իրանը ամեն ինչ արել է, որպեսզի խաղարարար դեր խաղա Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի հարցում։ 

Իրանը փայփայում է ուղղակի հայ փոքրամասնությանը իր երկրում՝ ստեղծելով հայերի համար արտակարգ լավ պայմաններ, հարգելով նրանց իրավունքները, ինքնությունը և ամեն ինչով նպաստում է հայկական փոքրամասնության զարգացմանը։

Իհարկե, վերջին տարիներին պատերազմի հետ կցված որոշակի ֆինանսական ուժեղությունների պատճառով այդ օգնությունը մի քիչ նվազել է, բայց վստահ եմ, որ ապագայում դա կվերականգնվի և նոր թափ կստանա»,–ասաց նա։