Կլիմայի փոփոխությունը Բհոտե-Կոսի գետի վրա տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի պատճառն է, հայտարարել է Նեպալի վարչապետ Բալենդրա Շահը։

«Ապացուցված է, որ կլիմայի փոփոխության պատճառով Հիմալայան տարածաշրջանում ջերմաստիճանը բարձրացել է 1,8 աստիճանով, ուստի որևէ կասկած չկա, որ հենց դա էլ դարձել է աղետի պատճառը։ Կլիմայի փոփոխությունը գլոբալ խնդիր է, իսկ դրա հետևանքով առաջացած աղետներին արձագանքելը ողջ աշխարհի ընդհանուր պատասխանատվությունն է», — գրել է նա Facebook սոցիալական ցանցում։

Շահի խոսքով՝ փորձագետները կարծում են, որ ջրհեղեղը պայմանավորված է եղել մեծ բարձրությունից սառցադաշտի մի մասի փլուզմամբ․ անկման ընթացքում սառույցը սկսել է հալվել՝ վերածվելով հզոր հոսքի, որը արագություն է հավաքել Հիմալայներից դեպի հովիտ իջնելուն զուգընթաց։ Վարչապետը տեղի ունեցածը անվանել է Հիմալայան տարածաշրջանում աճող կլիմայական ռիսկերի մասին լուրջ ազդանշան և հայտարարել է այս թեման միջազգային մակարդակ բարձրացնելու մտադրության մասին։