Անցած գիշեր Իրանի հարավի ուղղությամբ հասցված ամերիկյան հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Նրանց տվյալներով՝ Քուհեսթաքում զոհվել է չորս, իսկ Խուզեսթան նահանգում՝ ևս յոթ մարդ:
Քերմանշահում զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) չորս զինծառայող, իսկ Լավան կղզում՝ «Բասիջ» աշխարհազորային ջոկատների երեք անդամ:
Եվս մեկ մարդ զոհվել է Ֆարս նահանգի Ջահրոմ քաղաքում:





























