Թուրքիայում սպառողական գների աճը օգոստոսին դանդաղել է՝ տարեկան արտահայտությամբ հասնելով մարտից ի վեր նվազագույն՝ 31,51%-ի՝ նախորդ ամսվա 31,75%-ի համեմատ, ասվում է երկրի վիճակագրական ինստիտուտի (Turkstat) հաշվետվությունում։

Trading Economics-ի ներկայացրած վերլուծաբանների կոնսենսուս-կանխատեսմամբ՝ օգոստոսյան գնաճը պետք է կազմեր 31,62%։

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը դանդաղել է մինչև 33,79%՝ հուլիսի 37,53%-ից, հագուստի և կոշիկի՝ մինչև 13,16%՝ 16,48%-ից, բնակարանային-կոմունալ ծառայությունների՝ մինչև 39,77%՝ 40,32%-ից, ապահովագրական և ֆինանսական ծառայությունների՝ մինչև 25,08%՝ 25,64%-ից։ Ռեստորաններում և հյուրանոցներում գներն աճել են 31,16%-ով (հուլիսին՝ +31,65%), առողջապահության ոլորտում՝ 43,46%-ով (+43,89%)։

Միևնույն ժամանակ ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքի գների աճը արագացել է մինչև 30,42%՝ 29,36%-ից, տրանսպորտային ծառայություններինը՝ մինչև 35,08%՝ 30,83%-ից։

Սպառողական գների աճը ամսական արտահայտությամբ օգոստոսին կազմել է մայիսից ի վեր առավելագույն՝ 1,84%՝ նախորդ ամսվա 1,78%-ի դիմաց։

Թուրքիայում արտադրողների գների աճը (PPI ինդեքս) անցած ամիս տարեկան արտահայտությամբ արագացել է մինչև 27,95%՝ հուլիսի 27,83%-ից, իսկ ամսական արտահայտությամբ՝ մինչև 2,57%՝ 1,52%-ից։