NEWS.am–ի տեղեկություններով, նախօրեին Քուչակ-Ապարան ավտոճանապարհին ողբերգական վթարից զոհված 5 անձանցից երկուսը՝ Թմոյան ազգանունով, ամուսիններ են Վանաձորից։ Մյուս զոհերի ազգանուններն են՝ Կարապետյան, Մանուկյան, Պապյան։ Բոլորը «Opel» մակնիշի մեքենայի ուղեւորներն են, 2-ը տղամարդ, 3-ը՝ կին։ Մահացել է նաեւ տաքսու վարորդը՝ մոտ 50 տարեկան տղամարդ։
NEWS.am–ի տեղեկություններով, տաքսին Վանաձորից երեւան էր ուղեւորվում, այն պատկանում էր երթուղին սպասարկող «Ֆայտոն» տաքսի ծառայությանը։ Մեր տեղեկություններով, վարորդը՝ Սամսոնը մոտ մեկ ամիս առաջ էր սկսել ծառայությունում, սակայն նախքան այդ էլ տաքսի էր վարել։ Տղամարդը Վանաձորից է, երկու երեխա ունի, ընտանիքը երրորդ երեխային է սպասում։ Տաքսի ծառայությունից հաստատեցին NEWS.am–ի տեղեկությունը։
Նախնական տեղեկություններով «Opel» տաքսին է եղել վթարի մեղավորը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային բախվել Երևան-Արթիկ երթուղին սպասարկող ավտոբուսին։
11 քաղաքացի տարբեր աստիճանի վնասծքներով տեղափոխվել էր Ապարանի բժշկական կենտրոն։ 8-ը դուրս էին գրվել հիվանդոցից, 2–ը տեղափոխվել էին Երեւան՝ «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ։
«Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող տուժածը տղամարդ է, ունի կողերի եւ ազդոսկրի գլխիկի կոտրվածքներ։ ԲԿ–ից հայտնեցին, որ տուժածը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում, կայուն ծանր վիճակում է։





























