ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ադամ Թելլիին ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնակատար նշանակելու մասին՝ Դենիել Դրիսկոլի հրաժարականից հետո։
«Ուրախ եմ հայտնել, որ Ադամ Թելլին, որն այժմ զբաղեցնում է բանակի քարտուղարի քաղաքացիական հարցերով օգնականի պաշտոնը, անհապաղ դառնում է բանակի նախարարի պաշտոնակատար», - գրել է Թրամփը Truth Social-ում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ բանակի նախարար Դրիսկոլը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Օգոստոսի վերջին The Hill պարբերականը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրել էր, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Դրիսկոլի փոխարեն բանակի նախարարի պաշտոնում դիտարկում է իր մամուլի քարտուղար Շոն Փարնելլի թեկնածությունը։



























