ԱՄՆ-ի իշխանությունները պետք է ամբողջությամբ փոխհատուցեն իրենց սանձազերծած պատերազմի հետևանքով Մերձավոր Արևելքի երկրներին պատճառված ամբողջ վնասը և իրենց ուժերը դուրս բերեն տարածաշրջանից։ Սա Վաշինգտոնի համար ամենախելամիտ որոշումն է, կարծում է Իսլամական Հանրապետության բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։
«ԱՄՆ-ի համար խելամիտ որոշումը իրողություններն ընդունելն է, վնասները հատուցելն ու տարածաշրջանից հեռանալը։ Դա տարածաշրջանային անվտանգություն կապահովի և ամերիկացի ժողովրդին կմոտեցնի բարեկեցության», — X-ում գրել է նա։
Ակրամինիան հավելել է, որ տարածաշրջանում ԱՄՆ բանակի բոլոր խնդիրներն ու ամերիկացիների դժվարությունները Վաշինգտոնի թույլ տված սխալների հետևանք են։
Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանում գտնվող թիրախներին մի շարք հարվածներ հասցնելու մասին։ Press TV հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյուններ են որոտացել երկրի հարավային ափամերձ գոտում, այդ թվում՝ Քեշմ կղզում և մի շարք քաղաքներում։ Իրանն ի պատասխան հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում, Հորդանանում, Իրաքում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։




























