ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կազմել է 363.7 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.76 դրամ (նվազել է 0.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.20 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 361–362 դրամով, վաճառվում է 364-366.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 415-421 դրամով, վաճառվում է 423–430 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.00–4.08 դրամով, վաճառվում է 4.20–4.39 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 362 դրամով, վաճառվում՝ 364.5 դրամով:
Եվրոն գնվում է 418–419 դրամով, վաճառվում է 422.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.02 դրամով, վաճառվում է 4.12 դրամով:





























