Brown համալսարանի Watson School վերլուծական կենտրոնի տվյալների համաձայն՝ Իրանում պատերազմը ամերիկացի սպառողների վրա արժեցել է 100 միլիարդ դոլար՝ էներգակիրների գների բարձրացման պատճառով։

Բենզինի և դիզելային վառելիքի գների բարձրացումը միջին վիճակագրական ամերիկյան ընտանիքի վրա արժեցել է ավելի քան 760 դոլար՝ փետրվարի 28-ին պատերազմի սկզբից ի վեր։

Մերձավոր Արևելքում նավթի արդյունահանման ծավալների վերաբերյալ դեռևս պահպանվում է մեծ անորոշություն, ինչը կազդի վառելիքի գների վրա առաջիկա շաբաթներին և ամիսներին, փոխանցում է Axios-ը։

Ուկրաինայում պատերազմը նույնպես զգալի ազդեցություն է ունենում, քանի որ ուկրաինական հարձակումները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա ազդում են համաշխարհային շուկաների, հատկապես դիզելային վառելիքի շուկայի վրա։

Սպառողներին սպասվում է վառելիքի բարձր գների ավելի երկարատև շրջան, քան որևէ մեկը սպասում էր պատերազմի սկզբում։