Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող երկու ամերիկյան նավի, ութ լցանավի և 10 խախտող նավերի։ Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով կորպուսի հայտարարությանը։
«Ի պատասխան ԱՄՆ-ի ահաբեկչական բանակի ագրեսիայի և ոճրագործությունների, որը Պարսից ծոցում հարձակվել էր հինգ իրանական տանկերի վրա, ԻՀՊԿ-ի հերոսական ռազմածովային ուժերը հարվածներ են հասցրել այդ շրջանում գտնվող երկու ամերիկյան նավի և ութ լցանավի՝ նրանց պատճառելով լուրջ վնաս», — նշվում է Telegram-ալիքում։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ ևս 10 նավ թիրախ են դարձել, քանի որ ԱՄՆ-ի աջակցությամբ փորձել են անցնել Հորմուզի նեղուցի արգելված և անապահով գոտով։ Կորպուսում ընդգծել են, որ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի վերահսկողության տակ։
ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում ավելի վաղ նույն օրը հայտնել էին, որ հինգ իրանական տանկեր, որոնք տեղափոխում էին հում նավթ, ոչնչացվել են այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկու անգամ փորձել է բալիստիկ հրթիռներով հարձակվել ամերիկյան ռազմական նավի վրա։





























