Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բումանին։ 

Նախագահը շնորհավորել է դեսպանին և նրա միջոցով՝ Շվեյցարիայի ժողովրդին ու ղեկավարությանը՝ հղելով իր բարեմաղթանքները։ 

Դեսպան Անդրեա Բարբարա Բումանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին։ 

Կարևորվել են անտառային տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մասնակցային կառավարման և այլ ոլորտներում շվեյցարական լավագույն փորձի փոխանակման ու կիրառման հնարավորությունները։