Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 11։15-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում արտեզյան ջրի հորատող տեխնիկան ընկել է քաղաքացու վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ հորատող «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի ճնշման յուղի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով վարորդի գլուխն արգելափակվել է հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում ու տեղում մահացել։

Համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Արամայիս Առաքելյանն է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։