Սեպտեմբերի 22-ին Հայաստանի առանձին շրջաններում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ արևմտյան քամու ուժգնացումը կարող է հասնել մինչև 17-20 մ/վ-ի։ Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա մի քանի աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +30+32։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+23,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +27+29,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+23, 

Լոռիում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +21+25,

Տավուշում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +26+29,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +19+22,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+30,

Արարատում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +30+32, 

Արմավիրում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +30+32, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +21+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +30+32,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +30+34,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+27։