ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դեռևս համաձայնություն չկա կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում։ Այս մասին, հղում անելով դիվանագետներին, հայտնում է New York Times պարբերականը։
Ինչպես նշում է թերթը, պաշտոնին հավակնող յոթ թեկնածուներից և ոչ մեկը դեռևս ակնհայտ առաջատար չի դարձել։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ գլխավոր քարտուղարի ընտրության համար պատասխանատու մարմինը, այդպես էլ ընդհանուր հայտարարի չի եկել», — ասված է հրապարակման մեջ։
ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում են Քերոլին Ռոդրիգես-Բիրկետը (Գայանա), Ռեբեկա Գրինսպանը (Կոստա Ռիկա), Ռաֆայել Գրոսին (Արգենտինա), Մարիա Ֆերնանդա Էսպինոսան (Էկվադոր), Մակի Սալը (Սենեգալ), Օլարա Օտունուն (Ուգանդա) և Իվոն Բակին (Էկվադոր)։
Կազմակերպության ղեկավարի պաշտոնում Անտոնիու Գուտերեշի պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտվում է 2026 թվականի վերջին։





























