Ռուսաստանցիների համար Ամանորի տոներին հանգստի համար ֆինանսական տեսանկյունից ամենագրավիչ արտասահմանյան ուղղությունը Բելառուսն է, հաղորդում է ТАСС-ը։
Այդ ուղղությամբ ավիատոմսի միջին գինը ամանորյա տոներին կազմում է 10 հազար 800 ռուբլի, թեև կացությունը կպահանջի մոտ 15 հազար 500 ռուբլի մեկ գիշերվա համար։
Այնուհետև հաջորդում են Հայաստանը և Վրաստանը։ Հայաստան թռիչքը միջինում կարժենա 20 հազար 600 ռուբլի, իսկ մեկ գիշերվա կացությունը՝ 10 հազար 300 ռուբլի։ Վրաստան ճանապարհորդությունը կարժենա 20 հազար 900 ռուբլի ավիատոմսի համար և 12 հազար 100 ռուբլի՝ հյուրանոցային համարի համար։





























