ՌԴ նախագահի ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում բանակցությունների համար կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և ամերիկացի առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Այդ մասին սեպտեմբերի 23-ին Reuters գործակալությունը հայտնել է՝ հղում անելով աղբյուրներին։
«Դմիտրիևի այցը ԱՄՆ կկայանա Նյու Յորքում և կլինի այս ամսվա սկզբին Կրեմլում տեղի ունեցած [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպման շարունակությունը։ Այցի նպատակը ռուս-ամերիկյան երկխոսության և խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի պահպանումն է», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ կողմերը կքննարկեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական փոխգործակցությունը, էներգետիկայի հարցերը, ինչպես նաև Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները։





























