Պակիuտանի ուժայինները երկրի հարավ-արևմուտքում գտնվող Բելուջիստան նահանգում 19 զինյալ են սպանել։ Այս մասին հայտնում է Պակիuտանի զինված ուժերի մամուլի ծառայությունը (ISPR)։
Քվետտայի և Քեչի շրջաններում հակաահաբեկչական հատուկ գործողություններ են իրականացվել «Ֆիտնա ալ-Խավարիջ» (նախկինում հայտնի որպես «Թեհրիկ-ե Թալիբան Պակիստան») և «Ֆիտնա ալ-Հինդուստան» խմբավորումների դեմ։ Բախումների ընթացքում պակիuտանցի մեկ զինծառայող է զոհվել։
Հնդկաստանի հետ հարաբերությունների լարման ֆոնին Պակիստանի իշխանությունները պաշտոնական մակարդակով երկրում գործող ահաբեկչական խմբավորումների մեծ մասին դիտարկում են որպես հնդկական պրոքսի ուժեր՝ դրանց տալով ընդհանուր «Ֆիտնա ալ-Հինդուստան» անվանումը։
ISPR-ի տվյալներով՝ 2025 թվականին Պակիuտանի ուժայինները 2597 զինյալ են սպանել։ Նույն ժամանակահատվածում երկրում 5397 ահաբեկչական հարձակում է գրանցվել, որոնց հետևանքով 1235 մարդ է զոհվել։ Ահաբեկչությունների ավելի քան 70%-ը տեղի է ունեցել հյուսիս-արևմտյան Խայբեր Պախտունխվա նահանգում, իսկ շուրջ 29%-ը՝ Բելուջիստանում։ Երկու մարզերն էլ սահմանակից են Աֆղանստանին, որտեղ, ըստ պակիստանյան կողմի, տեղակայված են ահաբեկիչների հիմնական հենակետերը։





























