Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՊՆ-ից:

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակ պայթեցնելու միջոցով։