Եթե հնարավորությունը լինի և այդ հնարավորությունը քննարկվի, մենք նաև Ադրբեջանից գազ կառնենք, նաև Իրանից գազ կառնենք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ բոլորի հետ քննարկումներ կան, բոլորի հետ դիվերսիֆիկացման հարցեր կան։
«Համ հոսանքի ենք անցնելու, համ բոլոր երկրներից գազ ենք առնելու, համ ատոմայականն ենք ուժեղացնելու, համ արևային համակարգն ենք ուժեղացնելու, բոլոր երկրի հետ առևտուր ենք անելու, մոտ ապագայում Թուրքիայի հետ սահմանը բացելու ենք, Ադրբեջանի հետ վերջնական դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու, խաղաղությունն ու տարածաշրջանի երկրների մեջ համագործակցություն ենք ունենալու բոլոր առումներով՝ տնտեսական, քաղաքական, Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործընթացն ավարտին ենք հասցնելու բոլոր հնարավոր տեղերում։
Ամեն ինչ շատ լավ է, քանի որ Հայաստանում այլևս խաղաղություն է, ունի ժողովրդավար կառավարություն»,- ասաց Սիմոնյանը։





























