Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հնարավոր է Paramount-ի ներդրող դառնա Warner Bros.-ի կլանումից հետո։ Դրա մասին գրում է Semafor-ը։
Ըստ պարբերականի նյութի՝ Paramount-ը, ձգտելով ամրապնդել իր ֆինանսական դիրքերը Warner Bros. Discovery-ի կլանումից հետո, նոր ֆինանսավորման աղբյուրներ է փնտրում։ Իրավիճակին ծանոթ աղբյուրների տվյալներով՝ ընկերության ղեկավարները քննարկել են Մասկին Paramount-ի բաժնետերերի սինդիկատում ընդգրկելու հնարավորությունը։ Գործարարի անունը նշվել է այն ապահովված մարդկանց շարքում, որոնց Paramount-ի գլխավոր տնօրեն Դևիդ Էլիսոնը դիտարկում էր որպես սինդիկատին մասնակցելու թեկնածուներ։
Ինչպես գրում է Semafor-ը, Մասկը և Դևիդ Էլիսոնի հայրը՝ Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը, վաղուց մտերիմ են։ Նշվում է, որ մասամբ հենց ավագ Էլիսոնի փողերն ու կապերն են հնարավոր դարձրել Warner Bros.-ի կլանումը Paramount-ի կողմից։ Լարի Էլիսոնն անձամբ երաշխավորել է ավելի քան 40 միլիարդ դոլար այս գնման ֆինանսավորման շրջանակում։ Նա նաև 1 միլիարդ դոլար է ներդրել Մասկի՝ 2022 թվականին X-ի (նախկին Twitter) մասնավորեցման գործարքում, ներդրում է կատարել Tesla-ում 2018 թվականին և երկար տարիներ եղել է դրա տնօրենների խորհրդի անդամ։
Մասկի հնարավոր ներդրումների չափը հայտնի չէ։




























