Թեհրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանի պաշարներից՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու դեպքում, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Այո՛։ Միջազգային իրավունքի շրջանակում և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հիման վրա մենք կպահպանենք այն ամենը, ինչ մեզանից պահանջում են նորմերը։ Մենք բանակցություններ էինք վարում և պատրաստ էինք զգալիորեն կրճատել այս նյութի պաշարները, նոսրացնել այն», - Fox News-ի հաղորդավարի համապատասխան հարցին պատասխանել է Իրանի նախագահը։
Նա նաև հայտարարել է, որ Իրանը երբեք չի ձգտել ստեղծել միջուկային ռումբ։
«Բոլորովին ոչ։ Ինչպես բազմիցս հայտարարել է մեր հարգարժան գերագույն առաջնորդը, որը նահատակվել է, դա հակասում է կրոնական պատվիրաններին։ Զանգվածային ոչնչացման զենք ունենալն անօրինական է», - ասել է Իրանի նախագահը։




























