Իրանը չի ընտրել պատերազմն ԱՄՆ-ի հետ, և հենց նրա որոշելիքն է, թե երբ այս պատերազմը կավարտվի, կարծում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք չենք ուզում շարունակել։ Ամերիկան պետք է ընտրի՝ ուզո՞ւմ է ավարտել այս պատերազմը, թե՞ ոչ»,- Fox News-ի հարցազրույցում հայտնել է Փեզեշքիանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանի և ԱՄՆ հակամարտությունը կավարտվի մինչև այս տարվա վերջ։

Նրա խոսքով՝ Թեհրանը «չի փնտրել և չի փնտրում պատերազմ», սակայն վճռականորեն կպաշտպանի իրեն։

Նա ընդգծել է, որ «մարդիկ չպետք է սպանեն միմյանց և կարող են խնդիրները լուծել երկխոսության միջոցով»։

Ավելի վաղ՝ երեքշաբթի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում, ասել էր, որ ինքը պետք է ընտրություն կատարի՝ կնքե՞լ արդյոք համաձայնագիր Իրանի հետ, թե՞ ոչնչացնել երկիրը։ Նա հույս էր հայտնել խաղաղ համաձայնագրի վերաբերյալ, որը կարող է հնարավոր դառնալ ԱՄՆ-ում 2026 թվականի նոյեմբերին նախատեսված միջանկյալ ընտրություններից հետո։