Այս շաբաթ Նյու Յորքում ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպման արդյունքներով Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի Patriot համալիրների համար նախատեսված հակահրթիռների արտադրության լիցենզիա, այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Նախագահ Թրամփը ինձ հետ վերջին հանդիպման ժամանակ ընդգծեց, որ «այո՛, ես վերջնական որոշում եմ կայացրել՝ Ուկրաինան կստանա Patriot հրթիռների արտադրության լիցենզիաներ», — ասել է Զելենսկին։
Թրամփը Կիևին այս հրթիռների արտադրության լիցենզիա տրամադրելու մասին հայտարարել էր 2026 թվականի հուլիսին, սակայն հետո, Սպիտակ տանը Զելենսկու հետ հանդիպումից հետո, հայտնել էր, որ «վստահ չէ», թե դա տեղի կունենա։
Patriot-ի համար նախատեսված հրթիռները Կիևին անհրաժեշտ են ուկրաինական քաղաքներն ու ձեռնարկությունները ռուսական բալիստիկ հրթիռներից պաշտպանելու համար։ Դրանց մատակարարումները Կիև կրճատվել են նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ը Իրանի հետ պատերազմում սպառել է սեփական զինանոցի զգալի մասը։





























