«Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է «տնտեսական ահաբեկչություն»։ Այս մասին սեպտեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է կալանքի մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի համակարգող Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ դա արվում է քաղաքական հաշվեհարդարի նպատակով։

«Ուժային կառույցների գործողությունները հանգեցրել են Ծառուկյանի հետ կապված մի շարք ձեռնարկությունների աշխատանքի դադարեցմանը, ինչի հետևանքով այդ ընկերությունների աշխատակիցները զրկվել են աշխատանքից»,- ասել է Տոնոյանը։

Ինչպես նշել է հանրային խորհրդի համակարգողը, տեղի ունեցողն անդրադարձել է տասնյակ հազարավոր քաղաքացիների և նրանց ընտանիքների վրա։