Անձնագրերի համաշխարհային վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 112-րդ հորիզոնականը։

Հայկական անձնագրի շարժունակության ինդեքսը գնահատվում է 80 մակարդակով։

Հայկական անձնագիր ունեցողները կարող են առանց վիզայի այցելել 33 երկիր, ևս 43 պետություն՝ ժամանելուն պես ստացվող վիզայով։ 4 երկիր մեկնելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային ճանապարհորդական թույլտվություն (ETA), իսկ 114 երկիր մուտքը հնարավոր է միայն վիզայով։

Ընդհանուր առմամբ վարկանիշում ընդգրկվել է 199 երկիր։