Խողովակաշարը, որը հնարավորություն կտա գազ տեղափոխել Իրանից Ռուսաստան, հիմնականում կֆինանսավորվի Մոսկվայի կողմից։ Այս մասին «Ведомости»-ին հայտնել է Ռուսաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին։

Նա ճշտել է, որ խողովակաշարի երթուղին կանցնի Ադրբեջանով, և շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր աջակցել են նախագծին։

«Ֆինանսավորումը հիմնականում կգա Ռուսաստանից։ Սակայն մենք բոլորս միասին աշխատում ենք այս նախագծի վրա՝ բոլոր երեք երկրները՝ Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը»,- պարզաբանել է Ջալալին։