Թուրքիան հակասեմական սուտ է տարածում։ Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Էրդողանը բռնապետ է, որը նաև ապաստան է տալիս ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման առաջնորդներին։
Նա սպանել է հազարավոր քուրդ խաղաղ բնակիչների։ Նա ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ Նա բանտարկում է լրագրողներին և ընդդիմության առաջնորդներին։ Այդ ցուցանիշով նա համաշխարհային ռեկորդակիր է։
Նա անօրինական կերպով օկուպացնում է Հյուսիսային Կիպրոսը՝ ԵՄ անդամ երկիրը, և պարբերաբար անօրինական գործողություններ է կատարում Հունաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի դեմ։
Այժմ նա ցանկանում է զավթել Սիրիան։ Նա գրեթե ամեն օր կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա ասում է, որ կդառնա Երուսաղեմի տիրակալը։ Ո՛չ, պարոն։ Դա ձեզ չի հաջողվի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը»,- նշել է Նեթանյահուն։





























