Սեպտեմբերի 27-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ «Շախմատի տան» դիմաց, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Արտյոմ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոպեդավարի ինքնությունը։