Թուրքիայի Օսմանիե նահանգի ավագ դպրոցներից մեկի բակում կրակոցներ են հնչել. Հրազենային ծանր վնասվածք է ստացել դպրոցի ուսուցիչներից մեկը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել, գրում է Ermenihaber–ը։

Օսմանիեի նահանգապետարանի նախնական եզրակացության համաձայն՝ հարձակումը որևէ կապ չունի կրթական գործունեության, դպրոցի վարչակազմի կամ աշակերտների հետ։ Այն ունեցել է ընտանեկան ու անձնական դրդապատճառներ։

Կրակոցներ արձակած անձը, ըստ տեղեկությունների, նրա զարմիկն է։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին և դեպքի առնչությամբ սկսվել է ​​հետաքննություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում գտնվող ավագ դպրոցներից մեկի դիմաց կրակոցներ են հնչել։ Անհայտ անձը կրակել է դպրոց աշակերտներ վրա՝ նրանցից երկուսին պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։ Կրակելուց հետո անհայտ անձը դիմել է փախուստի։

Դեպքի վայր են մեկնել ոստիկաններ ու շտապ օգնության մեքենաներ։ 16-ամյա դպրոցականները տեղափոխվել են հիվանդանոց ու նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Ոստիկանները տարածքի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները դիտելուց հետո գտել ու ձերբակալել են ենթադրյալ հանցագործին։ Պարզվել է, որ կրակողը եղել է 9-րդ դասարանի աշակերտ Հ.Օ.-ն, որն էլ, ենթադրաբար, իրականացրել է զինված հարձակումը։ Դեպքի առնչությամբ հետաքննությամբ է սկսվել։

Վանի դպրոցներից մեկում աշակերտուհին դպրոց է գնացել որսորդական հրացանով. Ermenihaber