ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն հաղորդագրությունները, թե ինքը Իրանին առաջարկել է մեղմել պատժամիջոցները և ապասառեցնել արգելափակված միջոցները։ Այդ մասին նա հայտնել է իր Truth Social սոցցանցում։

«Axios կայքը հենց նոր հրապարակել է նյութ, որտեղ պնդվում է, թե ես Իրանին առաջարկել եմ մեղմել պատժամիջոցները և ապասառեցնել արգելափակված միջոցները։ Սա սուտ է՝ ես նրանց ընդհանրապես ոչինչ չեմ առաջարկել», — գրել է Թրամփը։

Ամերիկացի առաջնորդը նաև մեղադրել է պարբերականին կեղծ տեղեկություն տարածելու մեջ և պահանջել հեռացնել հրապարակումը։