Յունիբանկը Picsart Academy-ի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էր «Գիտելիքի օր»՝ կրթական և ժամանցային միջոցառում, որտեղ տեխնոլոգիաները միավորվեցին ստեղծագործ մտքի ու երևակայության հետ։ Միջոցառումը նվիրված էր ժամանակակից թվային տեխնոլոգիաներին և արհեստական բանականությանը։ Ծրագրի նպատակն էր ինտերակտիվ ձևաչափով 7–15 տարեկան երեխաներին ծանոթացնել նոր տեխնոլոգիաների հնարավորություններին, զարգացնել նրանց ստեղծագործական մտածողությունն ու թվային հմտությունները և ցույց տալ, որ թվային միջավայրում կարելի է լինել ոչ միայն բովանդակության սպառող, այլև ստեղծող։



Picsart Academy-ի մասնագետների ուղղորդմամբ երեխաները ստեղծեցին իրենց թվային նախագծերը և գործնականում բացահայտեցին արհեստական բանականության հնարավորությունները։ «Գիտելիքի օրվա» շրջանակում երեխաները նաև շրջեցին ակադեմիայում, ծանոթացան ստեղծարար միջավայրին և մասնակցեցին ինտելեկտուալ թիմային քվեստի։
Թվային տեխնոլոգիաներն այսօր վաղ տարիքից դառնում են երեխաների առօրյայի անբաժանելի մասը։ Յունիբանկի համար կարևոր է ոչ միայն նորարարություններ ներդնել բանկային ծառայություններում և գործընթացներում, այլև նոր սերնդի համար ստեղծել հնարավորություններ՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու և ժամանակակից հմտություններ զարգացնելու համար:





























