Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին, Գերմանիայի ժողովրդին և իշխանություններին՝ մաղթելով խաղաղություն, բարեկեցություն և հաջողություններ։

Դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված իր ջանքերը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության զարգացումն ու Եվրամիության շրջանակում գործակցության խորացումը։

Անդրադարձ է կատարվել նաև Գերմանիայի՝ Հայաստանում ժողովրդավարական և պետական ինստիտուտների բարեփոխումներին ցուցաբերած շարունակական աջակցությանը։