ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը 4 օրով չվճարվող արձակուրդ է մեկնում։
Այս մասին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որտեղ ասված է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Է. Ղազարյանի` 2026 թվականի հոկտեմբերի 6-ի դիմումը՝ կարգադրում եմ.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդգար ՂԱԶԱՐՅԱՆԻՆ տրամադրել չվճարվող արձակուրդ` 2026 թվականի հոկտեմբերի 19-22-ը ներառյալ»։





























