Գրականության 2009 թվականի Հայաստանի պետական մրցանակին է արժանացել արձակագիր Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպը: Մրցույթին ներկայացվել են հինգ ստեղծագործություններ՝ Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման», Վահագն Մուղնեցյանի «Տաբու», Ռուբեն Մարուխյանի «Չիկարելիի արկածները», Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպերը եւ լուսահոգի Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծությունների ժողովածուն: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց մրցութային հանձնաժողովի նախագահ Լեւոն Անանյանը, մրցույթն անցկացվում է երկու փուլով, երկրորդ փուլ են անցել Վահագն Գրիգորյանի, Վահագն Մուղնեցյանի եւ Արմեն Մարտիրոսյանի գործերը, սակայն փակ քվերակությամբ ընտրվել է Վահագն Գրիգորյանի վեպը: Լեւոն Անանյանի փոխանցմամբ՝ գրականության պետական մրցանակը տրվում է երկու տարին մեկ անգամ, այն կազմում է 5 հազար դոլար: Նախորդ մրցանակին արժանացել էր բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի «Նոր քրոնիկոն» բանաստեղծությունների ժողովածուն:
Տեղադրություն



























