Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում սպանել են Աֆսանե Ագիլային, որը ղեկավարում էր Մեհրեստան շրջանի «Բասիջ» կամավորական ուժերի կենտրոնը, հայտնում է Mehr-ը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ կնոջը գնդակահարել են նրա տան մուտքի մոտ։ Հաղորդվում է, որ հարձակվողները առնչություն են ունեցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։

Սա արդեն երկրորդ կնոջ սպանությունն է Սիստան և Բելուջիստան նահանգում մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում։

Անցյալ շաբաթ ճանապարհեզրի ականի պայթյունի հետևանքով զոհվել էր մայոր Նոսրատ Էֆթեխարին՝ նահանգի ոստիկանության պետի տեղակալը։